News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՊՈԱԿ-ից:

Տիգրան Խաչատրյանն աշխատանքի է ընդունվել նոյեմբերի 2-ին:

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը հուլիսի 27-ից կալանավորված էր, նա մեղադրվում էր «Սդղի գյոլ»-ում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Զաքարյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Սակայն հոկտեմբերի 1-ին Խաչատրյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ