News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Գաղտնիք չէ, որ մեր արտաքին առեւտրում հսկայական բացասական հաշվեմնացորդ կա: Բայց անգամ այդ ֆոնին Թուրքիայի հետ առեւտրի շատ մեծ անհավասարակշռությունն ապշեցնում է: Անցյալ տարվա տվյալներով՝ Թուրքիայից ներմուծված ապրանքների ծավալը 155 անգամ գերազանցում է Հայաստանից այդ երկիր արտահանման ծավալները: Այն ժամանակ, երբ արտահանվում է խղճուկ մեկուկես տասնյակ ապրանքատեսակ, ներմուծումը կազմում է մի քանի հարյուր տեսակ: Այսինքն՝ այն ուղղակի հիանալի դիվերսիֆիկացվել է:

Թուրքիա արտահանման առյուծի բաժինը (անցյալ տարի 83 տոկոս) բաժին է ընկնում ընդամենը մեկ արտադրանքի՝ խոշոր եղջերավոր անասունների չմշակված կաշվին: Անցյալ տարի Հայաստանից Թուրքիա է արտահանվել 180.5 հազար հատ նման կաշի, որի ընդհանուր արժեքը կազմել է 1.5 մլն դոլար: Հասկանալի է, որ կաշվի վրա բացակայում է Made in Armenia գրառումը, եւ դրանով թուրք մաքսավորների հայրենասիրական զգացմունքները չեն խոցվում: Այնուհետեւ թուրքական գործարաններում այդ կաշվից տարատեսակ հագուստներ են կարում, ինչը գնում են մեր ներկրողները: Հագուստի պարագաներից բացի, հատկապես մեծ քանակությամբ Հայաստան է ներկրվում շինանյութ եւ կենցաղային տեխնիկա: Օրինակ՝ փայտաթեփային  եւ եւ փայտաթելային սալերի (առավել հայտնի՝ ԴՍՊ եւ ԴՎՊ) ներկրման ծավալները անցյալ տարի կազմել են 19 մլն դոլար: Ենթադրում ենք, որ ավելի հեշտ է այդ ապրանքները ներմուծել, քան տեղում արտադրել: Անցյալ տարի ներմուծվել է մոտ 3.5 մլն դոլարի սառնարան եւ 1.4 մլն դոլարի լվացքի մեքենա: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Սակայն կարեւոր է դրանից արվող եզրակացությունը:

Մեր գործարարների նախաձեռնության «շնորհիվ» թուրքական ապրանքները հիմա ողողել են հայկական շուկան: Միաժամանակ վերջերս Թուրքիան հերթական անգամ ապացուցեց իր լիակատար անկանխատեսելիությունը: Ըստ էության, մենք առեւտեւր ենք անում մի երկրի հետ, որը, տարիներ առաջ խախտելով բոլոր միջազգային նորմերը, փակեց իր սահմանը Հայաստանի հետ:

Ստացվում է, որ «մորթեպաշտ» շահերով առաջորդվում են ոչ միայն թուրք արտահանողները, այլ նաեւ հայրենական ներմուծողները: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում մեղավոր են ինչպես մեր «ձեռներեցները», այնպես էլ պետական գերատեսչություները, որոնք կոչված են կարգավորել նրանց գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ 59.250 մլն դրամ
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով...
ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի...
Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 մլն շահույթ
2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային...
«Ժողովուրդ». Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ