News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Անխոս իմաստ չունի Թուրքիայում Ռուսաստանի հաշվին ատոմային կայան կառուցել եւ անխոս կտրականապես անիմաստ է  Թուրքիայի տարածքն օգտագործել ռուսական գազը Եվրոպա արտահանելու համար: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ, արեւելագետ Եվգենի Սատանովսկին՝ անդրադառնալով Սիրիայում ռուսական օդանավը խոցելուց հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ էներգետիկ նախագծերին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար, ի դեմս Թուրքիայի, բարեկամական երկիր գոյություն չունի: «Մենք չունենք գործընկեր, որի վրա կարելի է հույս դնել, մենք ունենք երկիր, որը ոչ թե հակաահաբեկչական կոալիցիայի անդամ է, այլ Կատարի եւ Սաուդյան Արաբիայի հետ ահաբեկչական կոալիցիայի մաս է կազմում»,- ասել է Սատանովսկին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ՌՕՈւ-ն Սիրիայում խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը:

Նշենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության էին եկել «Թուրքական հոսք» գազամուղի իրացման հարցում: Գազատարը, որի հզորությունը պետք է կազմի տարեկան մինչեւ 32 մլն խ/մ, պլանավորվում է  գցել Սեւ ծովի հատակով՝ Անապայից դեպի Թուրքիա: Թուրք-հունական սահմանին պլանավորվում է գազային հանգույց կառուցել, որով գազ կմատակարարվի Եվրոպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ