News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել բրազիլական հայտնի ռեժիսոր Դասիո Մալթայի երաժշտա-փաստագրական Նոել Ռոզա` Վիլայի եւ ժողովրդի բանաստեղծը» ֆիլմի ցուցադրությունը: Բուհի ուսանողների համար հետաքրքիր միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը: 

Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյի խոսքով, հայտնի է, որ ֆրանսիական մշակույթը իր երկրի մշակույթում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել:  «Մեզ համար շատ կարեւոր է հնարավորություն ունենալ ցուցադրելու երաժշտա-փաստագրական ֆիլմ, որը կամրապնդի կապը ֆրանսիական հասարակության հետ: Երաժշտությունը Բրազիլիայում մեծ դեր է խաղում, ես գիտեմ, որ Հայաստանում եւս երաժշտական լավ ավանդույթներ կան», - նշել է դիվանագետը: Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտենեյրոն հատուկ շնորհակալություն է հայտնել իր հին ընկերոջը` ֆիլմի ռեժիսոր Դասիո Մալտեին, որը Բրազիլիայից Հայաստան է եկել հատուկ ֆիլմի ցուցադրության համար: «Դա նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար ֆրանսերենի գիտելիքները զարգացնելու շատ լավ առիթ է. ֆիլմի ենթագրերը ֆրանսերեն են», - հավելել է դեսպանը:

Ինքը` ռեժիսոր Դասիո Մալտան, ընդգծել է, որ ֆիլմը նկարահանվել է կոմպոզիտոր Նոել Ռոզայի 100-ամյակի առիթով,  «Բրազիլիա» հեռուստաընկերության պատվերով: «Դժվարությունն այն էր, որ մենք ստիպված էինք հետազոտել բոլոր արխիվները, որովհետեւ նա մահացել է 26 տարեկանում: Բրազիլիայում մինչեւ հիմա հիանում են Նոել Ռոզայով: Ընդամենը  26 տարեկանում նա այնպիսի ստեղծագործական ժառանգություն է թողել, որպիսին չի հաջողվում ստեղծել նույնիսկ 90-ամյա կոմպոզիտորներին», - հավելել է բրազիլացի ռեժիսորը: 

«Նոել Ռոզա. Վիլայի եւ ժողովրդի բանաստեղծը» ֆիլմը պատմում է կոմպոզիտոր Նոելի ստեղծագործական կյանքի մասին, որն ընդամենը  26 տարի է ապրել եւ մահացել է թոքաբորբից:  Սակայն նման կարճ ժամանակահատվածում հասցրել է 227 երաժշտական գործ ստեղծել, որոնց մեծամասնությունն իրենից սամբայի երաժշտություն է ներկայացնում: Նրա ստեղծագործություններից որոշները հետագայում իսկական երաժշտական գլուխգործոցներ են դարձել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ