News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելառուսը պատրաստ է նպաստել Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանի շահերն առաջ մղելուն : Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ադրբեջանը եղել է ու մնում է Բելառուսի հուսալի ընկերն ու գործընկերը: Մեք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունը ու պատրաստ ենք նաեւ անկեղծորեն ու բացահայտ աջակցել ԵՏՄ-ում ձեր շահերն առաջ մղելուն»,- ասել է Լուկաշենկոն պաշտոնական այցով Բելառուսում գտնվող իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:

Նա շեշտել է, որ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում ճգնաժամային երեւույթները, երկրները պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեն փոխշահավետ համագործակցության նոր ծրագրերի ու ուղղությունների վրա: «Ներկա բարդ իրավիճակում մեր պետությունները թույլ չեն տվել, որ փոխադարձ ապրանքաշրջանառությունը զգալիորեն նվազի: Այդուհանդերձ ժամանակը մեզանից պահանջում է արագ ու արդյունավետ լուծումներ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու համար՝ այդ թվում երրորդ երկրների շուկաներում», - ասել է նախագահը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա առաջարկել է համատեղ նախագծեր մշակել տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկությունների պաշտպանության ոլորտում, նաեւ՝ Բելառուսի օգնությունը Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքի կատարելագործման հարցում: Օրինակ Բաքվի կենտրոնի ու արվարձանների միջեւ քաղաքային գծային արագընթաց տրանսպորտի երթեւեկության գծերի նախագծման ու սարքավորումների մատակարարման, նաեւ Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանի հետ հաղորդակցության լրացուցիչ հարմարավետ պայմաններ ապահովելու հարցում: Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջան մատակարարել բելառուսական ավտոբուսներ ու երկաթգծային ուղեւորատար գնացքներ, որոնք թողարկում է Մինսկը՝ շվեյցարական «Շտադլեր» ընկերության հետ համատեղ:

Բելառուսի առաջնորդը նշել է, որ ծխախոտի ու դրա հումքի փոխմատակարարումների զարգացումը նույնպես ներուժ ունի: «Ցանկալի կլիներ նաեւ դիտարկել համագործակցության հնարավորությունները էներգետիկայի, նավթաքիմիայի, գյուղատնտեսության ոլորտներում»,- ասել է նա:

Լուկաշենկո հավելել է, որ նեղ կազմով հանդիպման ժամանակ Ալիեւի հետ պայմանավորվել է «համագործակցության որոշակի ուղղությունների մասին՝ ագրոարդյունաբերական համալիրից սկսած մինչեւ նավթի վերամշակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ