News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում զինված բախման ընթացքում լրագրողների աչքի առաջ Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի սպանությունը շատ հարցականներ է առաջ բերել։

Դիարբեքիրի Սուրի շրջանում խաղաղությանը նվիրված մամուլի ասուլիսից հետո Թահիր Էլչին ու լրագրողները ականատես են լինում հետեւյալ միջադեպին․ 2 զինված երիտասարդ փողոցի մի ծայրից ոստիկանների կրակահերթերի տակ փախչում են դեպի փողոցի մյուս կողմը։ Նրանք անցնում են այն հատվածով, որտեղ կանգնած են Թահիր Էլչին, լրագրողներն ու նրանց հսկող քաղաքացիական հագուստով ոստիկանները։

Փախչող զինված երիտասարդների վրա սկսում են կրակել նաեւ Թահիր Էլչիի ասուլիսի անվտանգության ապահովման համար դեպքի վայրում գտնվող քաղաքացիական հագուսով ոստիկանները։ Սակայն բավականին զավեշտալի է, որ երկու մետր հեռավորության վրա թուրք ոստիկանները չեն կարողանում խփել զինված երիտասարդներին, սակայն դեռեւս անհայտ կրակոցից գետին է տապալվում հենց Թահիր Էլչին։

Թահիր Էլչին մեծ հարգանք էր վայելում քրդերի մոտ եւ խաղաղության ակտիվ քարոզողներից էր։ Վերջին շրջանում նրա դեմ թուրքական մամուլը թիրախավորված պայքար էր տանում՝ նրան դավաճան անվանելով, քանի որ վերջինս հայտարարել էր, թե PKK-ն ահաբեկչական կառույց չի համարում։

Արթուր Հակոբյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի կողմնակիցները կռվել են քրդամետ պատգամավորների հետ
Վեճ Թուրքիայի խորհրդարանում...
Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայի քրդական շրջաններում ընտրությունները խափանելու փորձերի մեջ
Քրդերը մեղադրել են Թուրքիային...
Թուրքիայում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել. կա 239 ձերբակալված
Ձեռնարկված աշխատանքների արդյունքներով՝ իրավապահներն առգրավել են հրազեն, ինչպես նաև մեծ քանակությամբ կազմակերպչական փաստաթղթեր և թվային նյութեր...
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Ամենաշատ