News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ճապոնական Միկասա արքայազնը` Ակիհիտո կայսեր հորեղբայրը, չորեքշաբթի իր հարյուրամյակն է նշել, տեղեկացրել է Կիոդո գործակալությունը: 

Կայսրական ընտանիքի ավագ անդամ Միկասա արքայազնը Ճապոնիայի արդեն երրորդ կայսեր օրոք է ապրում եւ լավ հիշում է իր բանակային ծառայությունը Երկրորդ համաշխարհայինի ընթացքում:

«Ես արդեն 100 տարեկան եմ, բայց հազիվ թե դրա պատճառով ինչ-որ բան փոխվի: Ես կուզեի օրերս անցկացնել խաղաղության մեջ` աղոթելով մարդկանց առողջության համար ամբողջ աշխարհում եւ արժանին մատուցելով կնոջս` Յուրիկոյին  70 տարվա աջակցության համար», — ասված է արքայազնի հայտարարության մեջ, որ տարածել է գործակալությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

2012-ին Միկասա արքայազնը սրտի վիրահատություն է տարել, այժմ իրեն լավ է զգում եւ ամեն օր մինչեւ կես ժամ ֆիզիկական վարժություններ է կատարում, տեղեկացնում է գործակալությունը: Նա նաեւ թերթեր է կարդում, հեռուստացույցով սումոյի մրցապայքարներ եւ երաժշտական հաղորդումներ է դիտում, սակայն զբոսնում է հաշմանդամի սայլակով:

Միկասա արքայազնը ծնվել է 1915-ի դեկտեմբերի 2-ին, նա  Թայսե դարաշրջանի կայսեր չորրորդ որդին էր:   Նրա ավագ եղբայրը` Հիրոհիտոն Ճապոնիայի կայսր է դարձել եւ իշխել է Սյովա դարաշրջանում  (1926-ի դեկտեմբերի 25-ից մինչեւ  1989-ի հունվարի 7-ը):

Արքայազնն ու կինը` Յուրիկոն երեք որդի եւ երկու դուստր ունեն: Միկասան հայտնի է որպես Արեւելքի պատմության մասնագետ եւ Ճապոնիայի Մերձավորարեւելյան մշակույթի կենտրոնի պատվավոր նախագահն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ