News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալների դատապաշտպանները բողոքարկել են կալանքի երկարացման որոշումը, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով դատապաշտպան Շամսուդին Ցակաեւին :

«Ես բողոքարկել եմ Զաուր Դադաեւին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը»,- ասել է նա:

Դատապաշտպան Մուսա Հադիսովն էլ իր հերթին հայտնել է, որ ինքը նույնպես բողոքարկել է Անզոր Գուբաշեւի կալանքի երկարացումը: Հադիսովը դատարանի որոշումն «ապօրինի ու անհիմն է համարում»:

Մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, որում խնդրում ենք չեղարկել Բասմանյան դատարանի որոշումը »,- ասել է Թամերլան Էսկերհանովի դատապաշտպան Ռոզա Մագոմեդովան:

Ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը մինչեւ 2016 թ. փետրվարի 28-ը երկարացրել է Բորիս Նեմցովի սպանության գործով եւս երեք մեղադրյալների կալանքի ժամկետը: Երկարացվել է Համզատ Բախաեւի, Թամերլան Էսկերհանովի ու Շադիդ Գուբաշեւի կալանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ