News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան որոշակի լծակներ կօգտագործի, որպեսզի ղարաբաղյան հակամարտության շփման գծում խախտումներ սադրի։ Այս մասին դեկտեմբերի 2-ին՝ «Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրման ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ժամանակ, լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ դա Թուրքիայի ռազմավարությունն է, որը բխում է Անկարայի շահերից։ «Սակայն Ադրբեջանն ու Ալիեւը չեն գնա լայնամասշտաբ պատերազմի, քանի որ վերջինս լավ գիտի իր հնարավորությունները։ Մեր բանակը պետք է ցույց տա իր մարտունակությունը»,- ընդգծել է Հարությունյանը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը գործողություններ են պլանավորել ՀՕՊ միասնական համակարգի շրջանակներում. հանրապետությունում հակաօդային պաշտպանության նոր  համակարգեր կտեղակայվեն։ «Կուժեղացվի օդային բաղադրիչը, կմատակարարվեն Մի-24 եւ Մի-8 ուղղաթիռներ։ Դա կուժեղացնի Հայաստանում ռուսական ռազմաբազան՝ Ադրբեջանի բոլոր հնարավոր գործողությունները կանխելու համար»,- եզրափակել է Վաղարշակ Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ