News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Թուրքիան պետք է փորձեն մերձեցման գնալ ու երկխոսություն հարթել՝ փոխզիջում գտնելու համար: Այս մասին հայտնել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Շատ ափսոս, որ այսպես  ստացվեց, շատ բան էր պահանջվել, որպեսզի այդ հարաբերությունները դառնային այնպիսին, ինչպիսին եղել են բառացիորեն վերջին մի քանի տարիներին: Երբ ես աշխատում էի, այն ժամանակ շատ բան էր կատարվում կապերի ընդլայնման ուղղությամբ: Մենք մեծ ու լայն կապեր ունենք: Դա ըստ էության մեր ու Թուրքիայի զարգացման կարեւոր տարրերից է: Եվ դրան գնալու համար շատ ուժեղ դրդապատճառներ են պետք» ասել է նա:

Գորբաչովի խոսքով հարաբերությունների վատացումը մեծ կորուստ է դառնալու երկու երկրների համար: Նա նաեւ ստեղծված իրավիճակը անվանել է «հարված առհասարակ եվրոպական գործերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ