News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում այսուհետ կինոթատրոն կգործի: «Կինոպարկ» կինոթատրոնի բացումը  տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, նախագահ Սերժ Սարգսյանի, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ:

«Ունենք 6 կինոսրահ, առաջինը՝ պրեմիում սրահն է, 30 տեղանոց ու գերհարամարվետ: Բոլոր սրահները այնպես են արված, որ լինեն հարմարավետ: Մյուս 4 կինոսրահները 119 տեղ  ունեն,  6-րդը՝ 125 նստատեղ ունի, դրանում ձայնային համակարգն ավելի ժամանակակից է,  ավելի լավ է փոխանցում ֆիլմի միջավայրը»,- NEWS.am-ին ասաց կինոթատրոնի տնօրենը՝ Վազգեն Սաղաթելյանը:

«Կինոպարկ»-ը հագեցած է գերմանական «Դիսինեքս» ֆիրմայի ժամանակակից կինոտեխնիկայով՝ 4K ULTRA HD որակի էկրաններով եւ «Դոլբի Աթմոս» ձայնային համակարգով: Կինոթատրոնի բոլոր սրահներում ֆիլմերը ցուցադրվելու են 3D ձեւաչափով:

Կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաեւ առցանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ