News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները երկար պատմություն ունեն: NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը՝ պատասխանելով համատեղ տնտեսական նախագծեր իրականացնելու վերաբերյալ Թուրքիայի ու Իսրայելի մտադրության մասին հարցին:

Նրա խոսքով, հարաբերությունների որոշ սառեցում է եղել վերջին տարիներին՝ Էրդողանի վարած նեոօսմանիզմի քաղաքականության պատճառով:

«ԻՊ –ի հարցում նրանց շահերը համընկնում են: Իսրայելին այն պետք է, որպեսզի շրջապատի ու չեզոքացնի Իրանին ու տրոհի սիրիական առանցքը: Թուրքիային նույնպես ԻՊ –ն պետք է, քանի որ այն օգնում է ոչնչացնել սիրիական պետությունը ու այնտեղ խամաճիկային ռեժիմ հաստատել՝ փաստորեն իրականացնել Էրդողանի նեոօսմանյան ծրագրերը: Այս համատեքստում պատահական չէ, որ Իսրայելի ու Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցությունը վերականգնվել է»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ քանի որ ոչ մի նոր բան չկա, ուրեմն մտահոգության նոր առիթ էլ չկա: Նրա խոսքով, Իսրայելն իհարկե կարող է Թուրքիային որոշ ռազմական տեխնոլոգիաներ տրամադրել՝ օրինակ անօդաչուների կամ էլ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեխնոլոգիաներ, բայց դա չի կարող այս տարածաշրջանում լրջորեն խախտել ուժերի հավասարակշռությունն ի օգուտ Թուրքիայի:

«Ռուսաստանն առաջվա պես կպահպանի իր ռազմական գերազանցությունը Թուրքիայի նկատմամբ, այնպես որ Հայաստանը վախենալու առանձնապես շատ բան չունի: Սակայն Անկարա- Թել Ավիվ առանցքը որոշակի սպառնալիք է ներկայացնում հայկական շահերի համար»,- նշեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ