News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բավարիա դաշնային հողի կառավարությունը ցանկանում է ընդլայնել երկրների ցանկը, որտեղից ժամանած փախստականների դիմումները մերժվելու են։ Կառավարության ներկայացվելիք ցուցակում ներառվել է նաեւ Հայաստանը։ Այս մասին գրում է Süddeutsche Zeitung գերմանական թերթը։ 

Բավարիայի ՆԳ նախարար Յոախիմ Հերմանը կառավարության նիստում հայտնել է, որ անվտանգ ծագումով երկրների կոնցեպտը հատկապես հարմար է անհեռանկար դիմումները արագ մերժելու եւ փախստականների կարգավիճակ ստանալու իրավունքների ոտնահարումներից խուսափելու համար։

Մասնավորապես կառավարության ցուցակում են հայտնվել Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հնդկաստանը, Մալին, Մոնղոլիան, Ալժիրը, Գամբիան, Բանգլադեշը։ Դրանք այն երկրներն են, որոնց քաղաքացիների դիմումները Փախստականների եւ միգրացիայի դաշնային ծառայությունը շատ հազվադեպ է բավարարում։ Այս երկրներից դիմած քաղաքացիների հայցերը բավարարվում են 10 տոկոսից էլ պակաս դեպքերում։

Անվտանգ երկիր է համարվում այն պետությունը, որտեղ համարվում է, որ քաղաքական հետապնդումներ չկան։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Քյոլն քաղաքում Ամանորի գիշերը կանանց վրա հարձակումներից հետո Գերմանիայի դաշնային կառավարությունը քննարկում է փախստականների համար ավելի խիստ օրենքներ սահմանելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ