News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Չեպչյանը:

Գեւորգ Չեփչյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 10-ին, Դոնի Ռոստով քաղաքում: 1948 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի ղեկավարած կուրսը: 1948 թվականին աշխատել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնուհետեւ` Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1954 թվականից մինչ օրս աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

1971 թվականին արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման: Հեղինակ է Վարդան Աճեմյանին նվիրված երկու գրքի: Դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում: Հանդես է եկել բազմաթիվ դերերով` հայ թատրոնի տարբեր բեմերում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում:

Վերջին հրաժեշտը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հունվարի 14-ին, ժամը 12:00-14.00-ն: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը` Երեւանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ