News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիան Թուրքիայի նախարարների կաբինետի անդամների հետ միջկառավարական խորհրդակցությունների ժամանակ կանդրադառնա նաեւ քրդերի նկատմամբ Անկարայի քաղաքականությանը եւ այդ երկրում մամուլի ազատության հարցերին: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցնել Անգելա Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե մենք զրուցելու ենք, ապա զրուցելու ենք բոլոր հարցերով, եւ բնականաբար խոսք կլինի նաեւ խոսքի ազատության մասին», - ասել է Մերկելը:

Բացի այդ նա նշել է, որ քննարկվելու է նաեւ քրդական հարցը: «Եկող շաբաթ կայանալիք միջկառավարական խորհրդակցությունների ժամանակ անդրադարձ կկատարենք նաեւ քաղաքական գործընթացը վերականգնելու հնարավորություններին: Բնականաբար Թուրքիան իրավունք ունի պատասխանել Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական գործողություններին, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ քուրդ բնակչությունն իսկապես զարգանալու հնարավորություններ ունենա», - ասել է Մերկելը:

Կանցլերը նաեւ նշել է, որ Գերմանիան եւ Թուրքիան պետք է միավորեն ջանքերը ահաբեկչության դեմ պայքարի համար: Դա հատկապես կարեւոր է Ստամբուլի ահաբեկչությունների ֆոնին, որի հետեւանքով զոհվել էր Գերմանիայի 10 քաղաքացի:

Մերկելի խոսքով՝ Թուրքիան մի օր նոր էջ կբացի Եվրամիության անդամակցության իր պատմության մեջ, սակայն մինչ այդ դեռ երկար ճանապարհ կա անցնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ