News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը շատ է մտահոգում Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այս մասին հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը կփորձեն ինչ-որ կերպ հակազդել ստեղված իրավիճակին։ «Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելը Հայաստանի համար լուրջ գործոն է։ Մեր երկրի համար լուրջ հնարավորություններ են բացվում, խոսում են ազատ առեւտրի գոտի ստեղծելու  մասին»,- նշել է Հարությունյանը։

Քաղաքագետը հավելել է, որ Իրանը տարբեր ոլորտներում, օրինակ, նանոտեխնոլոգիաների, միջուկային տեխնոլոգիաների ոլորտում,  առաջատար դիրքեր ունի։ «Իրանի հետ հարաբերություններում մենք պետք է փորձենք համագործակցել գիտական բնագավառում։ Միայն գյուղատնտեսական արտադրանքով մենք շատ բանի չենք հասնի»,- հավելել է Գագիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հունվարի 16-ին չեղարկել էին Իրանի դեմ գործող պատժամիջոցներն այն բանից հետո, որ ԱԷՄԳ-ը հայտարարել էր, որ Թեհրանը կատարել է միջուկային ծրագրի բոլոր պայմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ