News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանը կշարունակի միջուկային ծրագրի խաղաղ զարգացման հարցում պաշտպանել իր օրինական իրավունքները, չնայած այլ երկրների՝ դրանք սահմանափակելու փորձերին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Թեհրանում ներկայացուցչություններ ունեցող պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը, բայց թող իմանան, որ մենք պաշտպանելու ենք մեր իրավունքները»,- ասել է նա, հաղորդում է IRNA-ն։

Նա նշել է, որ Իրանը չի լքել բանակցությունների սեղանը և չի լքի:  «Մենք միշտ քայլեր ենք ձեռնարկել՝ հստակեցնելու մեր դիրքորոշումը ինչպես ՄԱԳԱՏԷ-ին, այնպես էլ այն երկրներին, որոնք ցանկանում են իմանալ, թե Իրանը ինչ ուղղությամբ է օգտագործելու միջուկային էներգիան։

Մեր տրամաբանությունն ընդունելու փոխարեն մեզ նախ պատերազմներ պարտադրեցին, հետո նաև պատժամիջոցներ սահմանեցին։ Ո՛չ պատերազմը, ո՛չ պատժամիջոցները չեն կարող խանգարել Իրանին հասնել իր նպատակներին»,- հավելել է հանրապետության նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ