News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական պատվիրակության կողմից բավականին աշխատանք է կատարվել, որ երկու հակահայկական զեկույցն էլ տապալվեին, բայց թե ինչու մեկը ստացվեց, մեկը՝ ոչ, կարելի  է տարբեր մեկնաբանություններ տալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանը, որը նույնպես գտնվում է Ստրասբուրգում։

«Կարելի է մեկնաբանել նաեւ, որ այն քաղաքական գործարք է եղել, այս մասին ավելի հստակ կարելի է ասել ուսումնասիրության արդյունքում։ Ուղղակի սա ցույց տվեց, որ ճիշտ աշխատանքով պետք է առաջ շարժվել, տարբեր մեխանիզմներ գործադրել  ճշմարտությունն առաջ տանելու համար»,-ասաց Թեւան Պողոսյանը։

Մեր հարցին, թե օրեր առաջ  ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական  նիստի արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունը որեւէ նշանակություն ունեցա՞վ զեկույցի տապալման հարցում, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ եւ այդ հայտարարությունը, եւ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, եւ հայաստանյան կողմի բոլոր ներկայացուցիչների հանդիպումները, բացատրությունները, այդ հարցում մեծ ազդեցություն ունեցան։ Ամեն մեկն իր ներդրումն է ունեցել։ Շնորհակալ եմ, որ կարողանում ենք միասին աշխատել ու այսպես շարունակելով՝ պետք է կարողանանք առաջ մղել Հայաստանի շահերը»,-ասաց մեր զրուցակիցը։

Պողոսյանը դժվարացավ ասել, թե Սարսանգի ջրամբարի մասին զեկույցում, որը չհաջողվեց տապալել,  ձեւակերպումների ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նշեց, որ ավելի ուշ հնարավոր կլինի դրանց մասին մանրամասն խոսել։

Նշենք, որ օրեր առաջ ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական  նիստում ընդունվել էր հայտարարություն, ըստ որի Եվրախորհրդարանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, այս ուղղությամբ, մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդ կերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ-ում  տեղի ունեցավ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի նախագիծը  ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը։ Առաջին զեկույցը հաջողվեց տապալել, երկրորդը՝ ոչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ