News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների հերթական ցուցակից կարելի է մի շարք եզրակացություններ անել։ Սկզբում նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում «խոշորագույն» հարկատուները վճարել են 4 մլրդ դրամ կամ 0.6 տոկոսով ավելի քիչ, քան անցյալ տարի։ Բնականաբար հարկերում «ստվեր»  միշտ էլ եղել է եւ կա։ Սակայն հարկերի ներկայիս անկումը կարելի է կապել մեր տնտեսության ակնհայտ ճգնաժամային երեւույթների հետ։

Դիտարկենք Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակի առաջատարներին։ 2014թ. հետ համեմատ՝ 2015թ. նվազել են առաջատար հեռուստահաղորդակցման ընկերությունների, ինչպես նաեւ հայտնի «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի վճարած հարկերը։ Նշենք, որ անցած տարի մանրածախ ապրանքաշրջանառությունը շոշափելի անկում է գրանցել։ Կրճատվել են նաեւ հեռուստահաղորդակցման ընկերությունների ընթացիկ եկամուտները բջջային կապի ծառայությունների մասով։

Արդյունքում, ինչպես վկայում են հունվար-նոյեմբեր ամիսների տվյալները, պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտները (առանց նպատակային սոցվճարների) պակասել են։

Մյուս հարցը կապիտալի կենտրոնացման հետագա աճն է, ինչի մասին կողմնակիորեն վկայում են նաեւ հարկերը։ Հաշվետու տարում հարկերի ընդհանուր գումարի ուղիղ կեսը վճարել է ընդամենը 47 ընկերություն, թեպետ անցյալ տարի այդ ցուցանիշը 53 էր։

Ավանդական անհամաչափությունն ակնհայտ է ներքոնշյալ գրաֆիկում, որում ներկայացված է առաջին 100 եւ մյուս 900 հարկատուների վճարած հարկերի չափը։ Դրան հավելենք, որ առաջին տասնյակն ապահովել է «խոշորագույնների» վճարած հարկերի ընդհանուր քանակի 27.5 տոկոսը (անցյալ տարի՝ 26.0 տոկոս)։

Թեպետ ռուսական բնական գազ գնելու գինը 2013թ. նվազել է, այդ փաստը բացառապես չի ազդել բաժանորդների համար ավելի վաղ թանկացած սակագնի վրա, որը ինչպես կար 1 խ/մ-ի դիմաց 156 դրամ, այնպես էլ մնացել է։ Հետեւաբար աճել է ընկերության մարժան։ Այստեղից էլ՝ շահույթը եւ դրանից եկող դիվիդենդները, որոնք ուղարկում են մայր ընկերությանը։

Հաշվետու ժամանակաշրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 162.7 մլն դրամ պակաս է վճարել, քան մեկ տարի առաջ։ Սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ տարբերությունն այնքան  մեծ է (ավելի քան 15 մլրդ դրամ), որ մենիշխան ընկերությունը վստահորեն պահել է առաջատարի իր դիրքը։ Դրանում քիչ դեր չեն խաղում ընկերության բաժանորդները, որոնք, իրենց կամքից անկախ, նպաստել են նրա կոմերցիոն հաջողություններին։

Ցուցակի առաջին հորիզոնականներում են նաեւ բիզնեսի այն ոլորտները, որոնք ըստ էության պետք է լինեն  մրցակցային։ Օրինակ՝ «Ալեքս Գրիգը», որը հիմնականում զբաղվում է մի շարք սննդամթերքների ներմուծմամբ եւ մանրածախ վաճառքով (մյուս «օբյեկտները» չհաշված)։ Կարո՞ղ է ասենք ինչ-որ մեկը զբաղվել շաքարի ներմուծմամբ։ Իհարկե կարող է, եթե նա ավելի ազդեցիկ է, քան հայտնի պատգամավոր-գործարարը։ Այդ դեպքում ցուցակի վերին հորիզոնականներում կարող էր հայտնվել նոր ընկերությունը, որը խաղաղ կկիսեր իր եկամուտները մենիշխանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ