News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցը, որի հեղինակը Միլիցա Մարկովիչն էր, առաջին հերթին ապտակ էր ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այդ մասին հունվարի  29-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը:  

Նա հիշեցրել է, որ երկու տարի Ադրբեջանն ու Թուրքիան աշխատել են այս զեկույցներն ընդունել տալու ուղղությամբ:  «Առաջին գործոնն այն է, որ հայկական կողմը կարողացավ ճիշտ կորդինացնել իր ռեսուրսները: Մասնավորապես՝ Հայ դատի գրասենյակները կարողացան արդյունավետ աշխատանք կատարել», - նշել է Հակոբյանը:

Երկրորդ, շարունակել է պատգամավորը, Մինսկի խումբը հայտարարությամբ հանդես եկավ. «Ես չէի ցանկանա այստեղ գերագնահատել Մինսկի խմբի դերը, բայց այդ հայտարարությունն ինչ-որ նշանակություն ունեցավ: Բայց Մարկովիչի զեկույցը եւս չպիտի անցներ, որովհետեւ այնտեղ քաղաքական հստակ շեշտադրումներ կան», - ընդգծել է Ռուբեն Հակոբյանը:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, հիշեցրել է պատգամավորը, ի դեմս վարչապետի, հայտնել են, որ պատրաստ են քննարկել Սարսանգի ջրամբարի հարցը եւ երկու կողմին բավարարող որոշում գտնել: «Նման դեպքում քաղաքական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի իշխանություններն առաջին անգամ կնստեն մի սեղանի շուրջ: Հնարավոր կլինի նաեւ պատասխան զեկույց ներկայացնել եւ չեզոքացնել Մարկովիչի զեկույցը», -  ընդգծել է Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ  հունվարի 26-ին ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում եվրոպացի խորհրդարանականները քննարկել են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի   «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավված տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը դիտավորյալ զրկում են ջրից» հակահայկական զեկույցները: Ուոլթերի զեկույցը մերժվեց 70  «դեմ» ձայնով, սակայն Մարկովիչի զեկույցը ԵԽԽՎ-ի նստաշրջանին ընդունվեց   98 «կողմ» ձայնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ