News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում H1N1-ից մահացել է 19 մարդ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Մահվան 19 դեպք է գրանցվել: H1N1 վիրուսը վտանգավոր չէ, վտանգավոր են նրա բարդացումները, մասնավորապես ուղեկցող հիվանդությունների դեպքում՝ շաքարային դիաբետ, սրտային անբավարարարություն, երեխաներ, հղիներ: Այն խոցելի խմբերը, որոնց պետք էր պատվաստել, բոլորն արդեն պատվաստված էին: Հիվանդության 99 տոկոս դեպքերում հնարավոր եղավ հիվանդներին դուրս գրել առանց առողջության համար վատ հետեւանքների: Անվճար դեղորայք տրամադրվեց, հիմա էլ ունենք պաշարված դեղորայք: Այս պահին ունենք մոտ 570 հիվանդ սուր շնչառական վիրուսով եւ մոտ 300 հիվանդ՝ թոքաբորբով: 50 տոկոս նվազում կա հիվանդացության: Այս պահին մոտենում ենք սեզոնային միջին ցուցանիշին»,- ասաց նախարարը:

Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ իրենք դեռեւս սեպտեմբերից են սկսել նախապատաստական աշխատանքներ սկսել, պաշարվել էր համապատասխան անհրաժեշտ դեղորայքը՝ կապված H1N1-ի հետ, վերապատրաստվել էին մասնագետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե հեռահար կրթության ձեւը կիրառվեր, աշակերտները 3 շաբաթ չէին կտրվի դասապրոցեսից. Բախշյան
Կրթության կազմակերպման մասին օրենքով արդեն 15 տարի է ունենք հեռահար կրթության ձեւը, որը չի կիրառվում...
Հայաստանում ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց շարունակում են պատվաստել գրիպի դեմ
Նրանք մեծ թիվ էին կազմում, օրինակ, հղի կանանցից, որոնք եւս ռիսկի խմբի մեջ են մտնում...
Հայաստանից գրիպի շտամներն ուղարկել են արտերկիր ստուգման
Հենց այդ պատճառով պատվաստանյութի պիտանելիության եւ գործողության ժամկետն ընդամենը մեկ տարի է…
Դպրոցական արձակուրդները երկարաձգվեցին եւս մեկ շաբաթով
Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա...
Առողջապահության նախարարությունն առաջարկում է եւս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները
Առաջարկվել է, որպեսզի շաբաթ եւ կիրակի օրերին պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն...
Խոզի միսը չի կարող լինել H1N1-ով վարակման պատճառ. ՍԱՊԾ
Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը...
Ամենաշատ