News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա ՀՀ ՊՆ  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների` արական եւ իգական սեռի դիմորդների, ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ պատվերով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար` միայն արական սեռի դիմորդների ընդունելություն:

ՌՈՒՀ-երի ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ 18-ից 23 տարեկան քաղաքացիները: ՀՀ ՊՆ պատվերով բուհերում հատկացված տեղերում կարող են ընդունվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների, իսկ քոլեջում հատկացված տեղերում` միջին դպրոցների 2016 թվականի շրջանավարտները:

ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի դիմորդները համապատասխան հաստատություններ պետք է ներկայացնեն «մաթեմատիկա» եւ «ֆիզիկա» առարկաների, իսկ ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների դիմորդները` ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչություն, բացի նշվածից, պետք է ներկայացնեն նաեւ «ռուսերեն» առարկայի միասնական քննության վկայագիր:

Բուհերում եւ քոլեջում հատկացված տեղերի ընդունելության մրցույթն անցկացվելու է ընդհանուր հիմունքներով` ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված ընդունելությունների կարգերի համաձայն:

Ընդունելությանը մասնակցել ցանկացող դիմորդները փաստաթղթերի ձեւակերպման համար մինչեւ 2016թ. մարտի 1-ը պետք է դիմեն բնակության վայրի զինկոմիսարիատներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-45-84, 29-45-73 հեռախոսահամարներով:

Տպել
Ամենաշատ