Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ՌԴ ղեկավարության հետ համաձայնության է եկել իր երկրի տնտեսության աջակցության հարցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ոչ միայն խոստացել են, այլ նաեւ որոշում են կայացրել աջակցել Բելառուսի տնտեսությանը, որքան էլ որ բարդ լինի Ռուսաստանում տիրող իրավիճակը»,- ասել է նա։
Լուկաշենկոն հավելել է, որ Սոչիում վերջին հանդիպումների ժամանակ կողմերը հանգամանորեն քննարկել են տարբեր հարցեր, համաձայնության են եկել միասին դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից։