ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլով միջազգային հետախուզում է հայտարարվել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Ռուսաստանում Ինտերպոլի ազգային գրասենյակը ՌԴ գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի նյութերի հիման վրա Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Համապատասխան որոշումն ուղարկվել է Լիոնում Ինտերպոլի կենտրոնական գրասենյակ»,- ասել է նա։
Հաղորդվում է, որ Ինտերպոլի կենտրոնական գրասենյակն այդ որոշումն ընդունել է ռուսական գրասենյակից ստացած շրջաբերականն ուսումնասիրելուց հետո։
Նշենք, որ Խոդորկովսկուն մեղադրում են 1998թ. Նեֆտեյուգանսկի քաղաքապետին սպանելու մեջ։ Բասմանի դատարանը նրան կալանավորելու օրդեր է տվել։ Խոդորկովսկին գտնվում է Մեծ Բրիտանիայում։