News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հանրապետական կուսակցության համագործակցության արդյունքում Հայաստանում սպասվում են մի շարք փոփոխություններ: Այս մասին այսօր` փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` նշելով, որ ՀՅԴ-ն Հանրապետական կուսակցության համար այսօր վստահելի քաղաքական ուժ է եւ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել այդ քաղաքական ուժի հետ:

«Եթե մի կուսակցություն, քաղաքական ուժ ինչ-որ մի առանցքի շուրջ փորձում է համագործակցել, մեր կուսակցությունը բաց է համագործակցության համար: ՀՅԴ-ն պատահական կուսակցություն չէ, ես մինչեւ մեր անկախությունը ճանաչում եմ մի քանի կուսակցություն, որոնք ունեն լավ գաղափարախոսություն, դրանցից մեկը Դաշնակցությունն է»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, պետք չէ մտածել, որ այն ուժը, որը համագործակցում է իշխանության հետ` պաշտոններ ստանալու ակնկալիքներ ունի:

«Իշխանությունների հետ համագործակցությունը ոչ թե ինչ-որ պաշտոններ ստանալու համար է, այլ համակարգային խնդիրներ լուծելու: Կան ընդհանուր խնդիրներ, որոնց շուրջ ընդհանուր հայացքներ կան այս երկու կուսակցությունների միջեւ, եւ եթե եւ ՀՀԿ-ն, եւ ՀՅԴ-ն, պահպանեն այն կետերը, կանոնները, որոնք համագործակցության համար կարեւոր են, կգնան առաջ, չեն պահպանի` չեն գնա»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն արդեն երկու անգամ կոալիցիոն իշխանության մաս է կազմել` Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003թ. եւ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո` 2008թ.։ Վերջինից ՀՅԴ–ն դուրս եկավ` պատճառաբանելով, թե դեմ են Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը` մասնավորապես, հայ-թուրքական արձանագրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ