News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն այն եզակի կուսակցությունն է, որն իր վրա է վերցնում ոչ միայն իր մեղքերը, այլեւ ուրիշի  «պռավալները»: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը նա նշել է, որ «փոթորկահույզ այս աշխարհում» յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները լիարժեք պետք է օգտագործել:

«Ես ողջունում եմ ցանկացած նման կոալիցիա, համագործակցություն: Կարծում եմ՝ նախագահ Սարգսյանը շատ ճիշտ է արել, որ ներգրավել է դաշնակցականների մտավոր ուժը երկրի կառավարման համակարգում: Մենք տվյալ պարագայում ներգրավված ենք Հանրապետական խմբակցությունում, և պատիվ ենք համարում մեզ համար՝ հանուն երկրի մեր ուժերը և գիտելիքները ներդնել»,-ընդգծել է Գեղամյանը:

Հարցին, թե արդյոք այս կոալիցիայով ՀՀԿ-ն չի պատրաստվում ազատվել պատասխանատվությունից, Գեղամյանն արձագանքել է. «Բացարձակապես այդ կարծիքին չեմ, ի տարբերություն ուրիշ կուսակցությունների, ժամանակին եղել եմ խիստ ընդդիմախոսը ՀՀԿ-ի, բայց մի հարցում կարող եմ ասել, որ եզակի կուսակացությունն է, որն ուրիշի  «պռավալն» էլ է իր վրա վերցնում: Այսօր եթե ամբողջ վատի համար քննադատվում է ՀՀԿ-ն, բայց ՀՀԿ-ն երբեք չի ասել, որ դաշինք է ունեցել նույն ՀՅԴ-ի, նույն ԲՀԿ-ի հետ, որոնց հետո դաշնակից են եղել, նրանք երբեք չեն մատնանշել որևէ այլ կուսակցության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ