![](img/news/31/11/06/default.jpg)
Ամերիկյան ընկերությունները փակել են ԱՄՆ-ում բոլոր հորատման աշտարակների 2/3-ը: Այդ մասին International Petroleum weekand ֆորումում հայտնել է Total-ի ղեկավար Պատրիկ Պույանեն:
«2015-ի մարտից մենք ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման անկում ենք արձանագրում, այն կրճատվում է օրական 500 հազար բարելով: Մենք չգիտենք, թե այն ինչ տեմպերով կնվազի, բայց գիտենք, որ այժմ այնտեղ աշխատում է բոլոր հորատման աշտարակների 2/3-ը», - տեղեկացրել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: