News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Նիդեռլանդներում գետի հատակից 15-րդ դարի նավ են գտել։ Քամփեն քաղաքում՝ էյսել գետի վրա, ամեն բան պատրաստ է նավը բարձրացնելուն։ Ջրից հանելու են միջնադարյան առեւտրային նավ, որը 500 տարի մնացել էր տիղմի եւ ավազի մեջ։ Հնագետներն ասում են, որ սովորաբար իրենք գտնում են նման նավերի միայն բեկորները։

Նավը պատահաբար են գտել։ Ջրասույզները հատակն ուսումնասիրում էին նավահանգիստ կառուցելու համար եւ հայտնաբերել էին նավի տախտակամածի հետնամասը, փոխանցում է NTDTV-ն։

Գիտնականներն ասում են, որ նավի կմախքի մետաղական միացություններն այնքան ամուր են եղել, որ բարձրացնելիս այն կոտրելու վտանգի մասին մտահոգություններ չկան։

Նավը ունի 20 մ երկարություն եւ 8 մ լայնություն։ Այն օգտագործում էին բեռները Բալթիկ եւ Հյուսիսային ծովերի վրայով տեղափոխելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ