News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2025 թ. ձեւավորվելու է Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկան, որը կոչված է ապահովելու գազի ազատ տեղաշարժը միության տարածքում, գազատրանսպորտային ենթակառուցվածքի մատչելիությունը, գազի գների կայունացումը, անխափան գազամատակարարումը, ԵՏՄ երկրների բնակչության գազամատակարարման մակարդակի բարձրացումը: Այս մասին հայտարարել են ԵՏՀ խորհրդի հերթական նիստի ժամանակ, որի արդյունքներով հաստատվել է ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգը: Ըստ պայմանագրի՝ Միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման նպատակով նախատեսվում է մշակել ու 2016 թ. հաստատել համապատասխան Հայեցակարգը, իսկ մինչեւ 2018 թ. հունվարի 1-ը՝ Միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագիրը: Հետո Միության երկրները միջազգային պայմանագիր կստորագրեն՝ ԵՏՄ ընդհանուր գազի շուկա ձեւավորելու մասին ու կապահովեն, որ այն ուժի մեջ մտնի 2025 թ. հունվարի 1-ից ոչ ուշ: Մինչ այդ բոլոր ծրագրված միջոցառումները ու որոշումները պետք է իրականացվեն:

Նշում են, որ Միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման էֆեկտը գնահատվում է 5 մլրդ դոլար՝ հինգ տարվա ընթացքում: Եվրասիական տարածքում Հայեցակարգը առաջին փաստաթուղթն է, որը իրավական հիմք է ստեղծում գազի ընդհանուր շուկա ձեւավորելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Միշուստինը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ աճը առաջ է անցել համաշխարհային տեմպերից
ԵԱՏՄ ՀՆԱ աճը գերազանցել է համաշխարհային տեմպերը...
Ամենաշատ