News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2016թ. փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել փետրվարի 15-ին` մինչեւ ժամը 18.00-ն:

Սահմանված ժամկետում վերահաշվարկի եւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Տպել
Ամենաշատ