News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԽ-ն կշարունակի փորձագիտական օժանդակություն ցուցաբերել ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցությունը եւ կարեւորել կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը ԵԽ ակտիվ անդամներից է եւ բոլոր մակարդակներում մասնակցում է կազմակերպության աշխատանքներին: Որպես ԵԽ հետ փոխգործակցության եւս մեկ հաջողված օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է Վենետիկի հանձնաժողովի ներգրավումը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին՝ Սահմանադրության հայեցակարգի եւ փոփոխությունների բուն տեքստի փորձաքննության միջոցով:

Գոհունակություն հայտնելով ՀՀ իշխանությունների եւ կառավարության հետ ԵԽ համագործակցության եւ ԵԽ մարմիններում Հայաստանի պատշաճ ներկայացվածության կապակցությամբ՝ տիկին Վուտովան նշել է, որ այն զարգացնելու լավ հնարավորություններ կան: ԵԽ գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել 2013 թ. Հայաստանի նախագահությունը ԵԽ նախարարների կոմիտեում: Նա ընդգծել է, որ ԵԽ հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ տարբեր պետական ինստիտուտների հետ ձեւավորվել է արդյունավետ համագործակցություն, եւ ԵԽ-ն պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները երկկողմ գործակցության կարեւոր գործիք են համարել Հայաստան/Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրերը, որոնք շարունակական բնույթ ունեն (2009-2010 թթ., 2012-2014 թթ., 2015-2018 թթ.): Նշելով, որ ՀՀ շահառու գերատեսչությունները գոհ են 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի ընթացքից եւ արդյունքներից, ինչպես նաեւ ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ աշխատանքից՝ վարչապետը կարեւորել է համագործակցության շարունակականությունը երկուստեք առաջնահերթություն հռչակված ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խորհրդարանական կառավարումը կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, եւ ՀՀ քաղաքական համակարգն առավել բաց եւ ճկուն կդառնա: Նատալյա Վուտովան էլ ընդգծել է, որ ԵԽ-ն կշարունակի փորձագիտական օժանդակություն ցուցաբերել ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման ենթակա իրավական ակտերի շրջանակի հստակեցման եւ օրենսդրության համապատասխանեցման գործընթացին:

Հանդիպմանն արծարծվել են ՀՀ Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ