News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին (Walter Kalin), ով տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը գոհունակություն է արտահայտել ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Ուոլտեր Կալինի խնդրանքով նախարար Նալբանդյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ այդ ենթատեքստում նշել, որ Հայաստանի  կառավարությունը առաջնահերթ է համարում ղարաբաղյան հակամարտության արդյունքում Ադրբեջանից բռնագաղթած եւ ներքին տեղահանված շուրջ 450.000 անձանց խնդիրների լուծումը` ընդգծելով, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, երբեք մարդկային ճակատագրերը չի շահարկել եւ նրանց օգտագործել էժանագին քարոզչական նպատակներով, այլ փորձել է իր ունեցած հնարավորությունների սահմաններում առավելագույնս լուծել նրանց խնդիրները:

Ուոլտեր Կալինը նշել է, որ գրասենյակը շարունակելու է օժանդակել Հայաստանում ներքին տեղահանվածների հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ