News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հաջորդ շաբաթ Նյու Յորքում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, հաղորդում է Zaman-ը: Պարբերականը նշում է, որ դա կլինի Թուրքիայի եւ Իսրայելի նախագահների առաջին հանդիպումը` Գազայի հատված օգնություն տեղափոխող թուրքական նավատորմի վրա Իսրայելի հարձակումից հետո:

Zaman-ը` հղում անելով բարձրաստիճան անանուն աղբյուրին, նշում է, որ Գյուլն ու Պերեսը հանդիպելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում եւ մեջբերել է Գյուլի խոսքերը, ըստ որոնց, «ԱԳ նախարարները կարող են հանդիպել թշնամական պետության ներկայացուցիչների հետ անգամ պատերազմի դաշտում»: Այս հայտարարությունը Գյուլն արել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Իսրայելի առեւտրի եւ զբաղվածության նախարար Բինյամին Բեն-Էլիեզվերի հանդիպման առիթով:

Հատկանշական է, որ Էլիեզերն այդ հանդիպման ժամանակ Թուրքիան համարել է «բարեկամական երկիր» եւ կարեւորել բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը:

Ըստ Zaman-ի, Գյուլն այդ հանդիպման ժամանակ կրկին Իսրայելից պահանջելու է պաշտոնապես ներողություն խնդրել թուրքական նավախմբի վրա հարձակվելու համար, որի հետեւանքով 9 թուրք է զոհվել: Նա նաեւ հայտարարելու է, որ առանց Իսրայելի կողմից Թուրքիայի բոլոր պահանջները կատարելու, նորմալ փոխհարաբերություններ վերականգնելն անհնար է: Գյուլը նաեւ մտադիր է խնդրել ՄԱԿ-ից` ճնշում գործադրել Իսրայելի վրա:

Ի դեպ, թերթը գրում է, որ բժիշկները  խորհուրդ չեն տալիս Գյուլին մեկնել Նյու Յորք, քանի որ նրա առողջությունը վերջին ժամանակներս վատացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ