News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է աշխարհի 30 երկրներում ապրող գնչուների 20 միլիոնանոց համայնքը «հնդկական սփյուռքի մաս» ճանաչել: Ըստ ՏԱՍՍ-ի, Նյու Դելիում աշխարհի գնչուների մշակութային փառատոնի շրջանակում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Սուշմա Սվարաջը:

«Դուք Հնդկաստանի որդիներն եք, որոնք բազմաթիվ հարյուրամյակներ դժվարագույն պայմաններում ապրել են օտար ափերում: Ամեն դեպքում, դուք պահպանել եք ձեր հնդկական ինքնությունը: Արեւմտյան Ասիայի, Եվրոպայի երկրներում, Ամերիկայում եւ Ավստրալիայում գնչուների 20 միլիոնանոց հզոր համայնք է ապրում, եւ նրանք բոլորը մեր հայրենակիցների ժառանգներն են»,- ընդգծել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ