News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհուրդը, Beeline–ը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:

Մարտի ընթացքում փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Դիլիջանում, Ապարանում եւ Ալավերդիում: Դիլիջանում ֆիլմերը ցուցադրությունը մեկնարկել է մարտի երկուսին։ Ցուցադրություններ կլինեն նաեւ մարտի յոթին եւ իննին, Ապարանում ֆիլմերը կներկայացվեն մարտի 11-ից 13-ը, իսկ Ալավերդիում`մարտի 16-ից 18-ը:

«Beeline-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն մարզերի հավասարաչափ զարգացմանը։ Հարուստ մշակութային կյանքը մարզերում  նպաստում է նորանոր անունների ի հայտ գալուն: Այդ իսկ պատճառով, մենք կարեւորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու փառատոնի լավագույն ֆիլմերին եւ համաշխարհային զարգացման նոր միտումներին, իսկ իրենք էլ իրենց հերթին փորձեն խթանել հայրենական կինոարվեստի զարգացմումը՝ դարձնելով մարդկանց կյանքն էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Փառատոնի հասանելիությունը մարզերում ապահովելը մեզ համար կարեւորագույն առաջնահերթություն է: Յուրաքանչյուր տարի մենք ընտրում ենք տարբեր մարզեր` հնարավորություն տալով բոլորին մասնակից դառնալ փառատոնին», - ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը: 

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը Երեւանում մեկնարկել էր փետրվարի 20-ին եւ ցուցադրվել էր յոթ ֆիլմ:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա եւ Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երեւան FM 101.9-ը եւ AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը եւ Սիվիլնեթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ