![](img/news/03/15/99/default.jpg)
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը աշխատանքային շատ խիտ գրաֆիկի պատճառով չեղյալ է համարել բանակցությունները Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, որը նախատեսվում էր անցկացնել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում:
Ինչպես գրում է իսրայելական Haaretz թերթը, Գյուլը, սակայն, ԱՄՆ-ում ժամանակ կգտնի հանդիպելու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Սպասվում էր, որ Գյուլի եւ Պերեսի բանակցությունները կդառնային այդ երկու երկրների ղեկավարների բարձր մակարդակի առաջին շփումը` 2010-ի մայիսին Իսրայելի ուժերի կողմից Գազայի հատված օգնություն տեղափոխող թուրքական նավերի վրա հարձակում գործելուց հետո, որի ժամանակ զոհվեց 9 թուրք:
Գյուլը վստահեցրել է, որ Պերեսի հետ բանակցությունները չեղյալ համարելը ոչ մի կերպ կապ չունի «Խաղաղության նավատորմի» հետ կապված մատմության հետ: Միաժամանակ, նա հայտնել է, որ «եթե նույնիսկ Իսրայելը ներողություն խնդրի, մենք չենք ների նրան` այդ գործողության ժամանակ մարդկանց կորստի համար»: