News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Դորտմոնդի «Բորուսիան» մարտի 10-ին տանը կընդունի  լոնդոնյան Տոտենհեմին: Թեեւ Մխիթարյանի թիմն այստեղ ֆավորիտ է համարվում, նրան ծանր փորձություն է սպասվում: Թե ինչ մթնոլորտ է տիրում Դորտմունդում եւ ինչպիսին են սպասելիքները խաղից NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց Դորտմունդի ամենահայտնի ֆուտբոլային լրագրողներից մեկը, Չեմպիոնների լիգայի պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիրն  Ուլի Հեսեն:

«Այս պահին Դորտմունդում հիանալի մթնոլորտ է տիրում, քանի որ այս մրցաշրջանը «Բորուսիայի» համար ֆանտաստիկ է անցնում: Շատերը սպասում էին, որ «Բորուսիայի» համար 2014/15 սարսափելի մրցաշրջանից հետո թիմը պետք է վերադառնա ավելի ուժեղ, բայց որ այսքան կուժեղանա, ոչ ոք չէր սպասում: Այս վերածննդի պատճառներից մեկը Հենրիխ Մխիթարյանը փայլուն մարզավիճակն է:  Նա հանճարեղ է այս մրցաշրջանում: «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելն ասել է, որ «սիրահարված է» Մխիթարյանին եւ որ հայ ֆուտբոլիստի երկրպագուն էր մինչեւ Միկիի Դորտմունդ տեղափոխվելը:  Նրանք երկար խոսակցություն էին ունեցել մրցաշրջանի մեկնարկից առաջ, եւ դա իր հետք էր թողել Մխիթարյանի վրա: Իհարկե, բոլորն ավելի շատ խոսում են Օբամեյանգի մասին, քանի որ նա այդքան շատ գոլեր է խփում, բայց բոլորը գիտեն, որ Մխիթարյանը նույնքան կարեւոր է:

«Տոտենհեմը» շատ ուժեղ մրցակից է: Խաղի արդյունքն անկանխատեսելի է: Երկրպագուների համար կրկնակի տոն է՝ «Բորուսիան» խաղալու է «Տոտենհեմի» հետ, իսկ Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը»՝ «Մանչեսթեր Յունայթեդի»: Այս խաղերը ավելի շատ կսազեն Չեմպինոների լիգայի խաղերին, քան հենց Լիգայի մի քանի իրական խաղերը: Երեւի հասկացաք՝ ինչ նկատի ունեմ»- ասաց Հեսեն:

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Տոտենհեմ» խաղը կսկսվի այսօր ժամը 22:00-ին:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ