News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչությունում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կոսովոյի արտգործնախարար Սկենդեր Հուսեինին` վերջինիս խնդրանքով։

«Ազատություն» ռադիոկայանիի Կոսովոյի ծառայությունը հաղորդում է, որ արտգործնախարարների հանդիպման ընթացքում Կոսովոն եւս մեկ անգամ խնդրել է Հայաստանին ճանաչել իր անկախությունը։ Սկենդեր Հուսեինը նշել է, որ Արդարադատության միջազգային դատարանը կողմ  է արտահայտվել Կոսովոյի անկախությանը, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ ընդունել, որով ողջունել է այդ որոշումը։

Իր հերթին Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Հայաստանը ողջունում է Արդադատության միջազգային դատարանի վճռը եւ կշարունակի գործակցումն ու հանդիպումները Կոսովոյի հետ»։

Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ Էդվարդ Նալբանդյանը նշել է, թե չնայած Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նմանատիպ բնույթի հանդիպումներն օգտակար են կարծիքների փոխանակման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ