News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Ազով» գնդի մինչեւ 300 մարտիկ Մարիուպոլից տեղափոխվել են Օդեսա։ Այս մասին ապրիլի 28-ին Facebook-ում գրել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին։
«Առաջիկա օրերին սպասում ենք մյուսներին»,- մեկնաբանել է Սահակաշվիլին «Ուկրաինսկայա պրավդայի» տեղեկությունը։

«Ուկրաինսկայա պրավդայի» փոխանցմամբ՝ «Ազովի» մարտիկները տեղափոխվել էին դեռ 2 շաբաթ առաջ, իսկ հիմա զբաղվում են մարտական տեխնիկայի տեղակայմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահակաշվիլին հայտնել էր, որ նախագահ Պորոշենկոն ազգային ոստիկանության ղեկավարությանը ու ազգային գվարդիայի ղեկավարին կարգադրել է Օդեսա մտցնել շուրջ 1000 մարդուց բաղկացած լրացուցիչ ստորաբաժանումներ: 

Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտնել էր, որ գվարդիայի մարտիկները կրակ են արձակելու զինված սադրանքների դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ