News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ապրիլի 28-ին Իրաք է եկել չհայտարարված այցով, հայտնում է Սպիտակ տունը:   

Բայդենը Բաղդադ է եկել ռազմատրանսպորտային С-17 ինքնաթիռով: Օդանավակայանում նրան դիմավորել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Ստյուարտ Ջոնսը եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեպ պայքարի կոալիցիայի ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շոն Մակֆարլանդը:  

AP-ի տեղեկությունների համաձայն, այցի նպատակը ԻՊ-ի դեմ պայքարի հարցերում երկրի կառավարությանը աջակցության տրամադրումն է, ինչպես նաեւ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման հարցում օգնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ