Սեւիլիայից ոչ հեռու Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի շուրջ 600 կգ բրոնզե մետաղադրամ են գտել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, անդալուզական Տոմարես շրջանի Զաուդին պարկում աշխատանքների ժամանակ հնագույն պահուստարան են հայտնաբերել: Հայտնաբերված մետաղադրամները լավ պահպանված են: Դրանց վրա պատկերված են հռոմեական երեք կայսրեր՝ Դիոկղետիանոսը, Կոնստանտիանոսը եւ Մաքսիմիլիանը:
El Pais-ի փոխանցմամբ, որոշվել է գտածոն փոխանցել Սեւիլիայի հնագիտական թանգարանին: