Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Քալիֆորնիայում բողոքի ակցիաների պատճառով հարկադրված է եղել իր կողմնակիցների հետ հանդիպելու համար սողոսկել ցանկապատի անցքի միջով, գրում է The New York Times-ը։
Միլիարդատերը ստիպված է եղել շրջանցել շենքի մուտքը, քանի որ այդտեղ հարյուրավոր ագրեսիվ տրամադրված ցուցարարներ են եղել՝ Մեքսիկայի դրոշներով:
Թրամփի թիկնապահները նրան տարել են շենքի հետեւից կողմը, որտեղ թեկնածուն անցել է երկու ցանկապատների արանքում եղած անցքի միջով: «Դա շենքում հայտնվելու ամենահեշտ տարբերակը չէր: Իմ մոտ տպավարություն էր, որ ես սահման եմ հատում»,- ասել է Թրամփը ընտրողների հետ հանդիպման ժամանակ: