News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի քառօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր հարցեր բարձրացրեց համաշխարհային զենքի վաճառքի կանոնների վերաբերյալ:

Ո՞րն է միջազգային զենքի վաճառքի ընդունված կարգը: Ովքե՞ր են զենք վաճառում հակամարտության մեջ ներգրավված երկրներին եւ ի՞նչ մակարդակի վրա են գտնվում Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն է պատմել աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Ստոքհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի փորձագետ Սայմոն Վեյզեմանը.

«Զենքերի վաճառքն անշուշտ արտաքին քաղաքականություն է, ուստի, այստեղ որոշումներն ընդունվում են միջազգային քաղաքականության համատեքստում»:

Նրա խոսքով, զենքի համաշխարհային վաճառքի ոլորտում գործում է ընդամենը երկու սահմանափակում: Արգելվում է զենք վաճառել երկրներին, որոնց վրա համապատասխան պատժամիջոցներ է դրել ՄԱԿ-ը, եւ արգելվում է որոշ տեսակի զենքեր վաճառել, ասենք, ականներ, եթե երկիրը միացել է տվյալ զենքի վաճառքն արգելող պայմանագրին: Այդ երկու կետերից զատ որեւէ այլ ֆորմալ սահմանափակում չկա:

«Սակայն որոշ երկրներում հասարակությունը մասնակցում է զենքի վաճառքի գործարքների որոշումներ ընդունելիս: Միացյալ Նահանգներում, օրինակ, այն արվում է բաց եւ անպայման Կոնգրեսի հավանությունը ստանալու դեպքում: Ֆրանսիայում նույնպես, խորհրդարանը պետք է հավանություն տա նման գործարքներին: Սակայն Ռուսաստանում Դուման որեւէ դեր չի խաղում եւ զենքի վաճառքի որոշումն ընդունվում է միայն կառավարության կողմից», - ասում է Վեյզեմանը:

Հիշեցնենք, որ 2012-ին Միացյալ Նահանգներում, որը երբեք Ադրբեջանին զենք չի վաճառել, սկսել էին քննարկել Բաքվին որոշ տեսակի զենքերի վաճառքի հնարավորությունը:

Այդ խոսակցություններն ի հայտ գալուն պես ԱՄՆ-ի կոնգրեսականները նամակ ուղղեցին Պետքարտուղարություն՝ պահանջելով արգելել հնարավոր գործարքը, որից հետո Պետքարտուղարությունն արգելք դրեց Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքի վրա:

«Լեռնային Ղարաբաղի խնդրից զատ, Արեւմուտքի երկրները արգելում են զենքի վաճառքն Ադրբեջանին՝, հաշվի առնելով այդ երկրի ինքնակալական համակարգը», - նշում է Վեյզեմանը:

Այսօր Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Թուրքիան եւ Իսրայելը: Եվրամիությունը հատուկ որոշում է ընդունել, որն արգելում է անդամ պետություններին կողմերին զենք վաճառել: Նույն արգելքն է ընդունել Միացյալ Նահանգները: Սակայն, Սայմոն Վեյզեմանի խոսքով, Ադրբեջանի հիմնական խնդիրը նավթային եկամուտների նվազումն է. «Տնտեսական դժվարությունների եւ նավթի գների անկման պատճառով, Ադրբեջանի ռազմական բյուջեն, թեեւ մնալու է Հայաստանի ռազմական բյուջեից զգալիորեն ավելի, լուրջ խնդիրներ է ունենալու, եւ մենք դեռ կտեսնենք, թե ինչպես են իրենց պահելու զենքի մատակարարները, երբ Ադրբեջանն ի վիճակի չլինի վճարել կանխիկ դրամ գնված զենքի դիմաց»:

Հայաստանի ռազմական բյուջեն մնում է սահմանափակ, սակայն, փորձագետը նկատում է, որ Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերն իրենցից լուրջ ուժ են ներկայացնում. «Միանշանակ է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը զարգացել եւ դարձել է բավականին լուրջ ուժ, որն ի վիճակի է որոշակի առումով ինքն իրեն պաշտպանել նույնիսկ առանց Հայաստանի ուժերի ուղղակի աջակցության»:

Փորձագետը հիշեցնում է, որ թեեւ զենքի միջազգային վաճառքը բիզնես է՝ իր կոշտ օրենքներով, բազմաթիվ զարգացած երկրներ իրենք իրենց առջեւ որոշակի բարոյական արգելքներ են դնում՝ հրաժարվելով զենք վաճառել հակամարտության մաս հանդիսացող ոչ ժողովրդավարական երկրներին: Հենց այդ արգելքների բացակայությունն է հարուստ պաշարներ ունեցող երկրներին վերածում աղքատ պետությունների, որոնք իրենց զինանշանի վրա Կալաշնիկովի ինքնաձիգ հրացան են տեղադրում: Հուսանք՝ տարածաշրջանի երկրներից եւ ոչ մեկը նման ուղով չի ընթանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ