News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը Մարտակերտի փրկիչներն են, հերոսները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ապրիլյան պատերազմում զոհված իր ընկերներին եւ վաշտի հրամանատարին այսպես նկարագրեց ժամկետային զինծառայող Հայկ Բադալյանը: Նա տասն օր առաջ է վիրավորվել եւ հիմա Ստեփանակերտի հոսպիտալում է:

«Եթե չլինեին այս չորսը, Մարտակերտը կարող է հիմա չլիներ: Այս մարդկանց մասին պետք է դարերով խոսվի, իսկական հերոսներ են»,- ասաց Հայկ Բադալյանը:

Զինծառայողի խոսքով՝ Ուրֆանյանը գիտակցված մահվան է գնացել՝ որոշելով ոչ մի դեպքում չնահանջել, երբ հակառակորդի թիվը տասնապատիկ գերազանցում էր իրենց:

Քյարամին, Ռոբերտին ու Անդրանիկին Հայկը միշտ հիշելու է որպես ընկերասեր, հետաքրքիր ու հայրենասեր իր մարտական ընկերների, որոնք ապագայի մեծ ծրագրեր ունեին: 

«Քյարամի երազանքը տուն սարքելն էր»,- հիշում է Հայկը:

Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները:

Ապրիլի 2-ի գիշերը գիշերը ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը, որտեղ հերթապահություն էր իրականացնում 4-րդ վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր զինվորների հետ, ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, իսկ հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Արմենակն իր 6 մարտիկներին հրամայում է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունում է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցում էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակվեն հակառակորդի կողմից: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղում թշնամու առաջին փորձը եւ խփում մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվում, թշնամին դեպի դիրքեր փորձում է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացնում է նաեւ դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջում է: Հակառակորդի ինժեներական տեխնիկան նույնպես ոչնչացվում է վաշտի հրամանատարի կողմից նռնականետով: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհում է 7 հոգանոց վաշտի վրա եւ շարունակում հրետակոծությունը: Արմենակը սպանվում է արկի պայթյունից: Նրա հետ զոհվում է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարում է գնդացրորդի իր պարտականությունները:

Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գումարտակի հրամանատարության հետ, նրա վերջին նախադասությունը հետեւյալն է եղել. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»: 

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երեւանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով, սամբոյով եւ ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետեւակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: Այս տարվա հունվարին երիտասարդը նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ