News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


28-ամյա կապիտան Արսեն Առաքելյանը ապրիլի  4-ին ծանր այրվածքներ է ստացել, երբ ադրբեջանական անօդաչու սարքը գրոհել է մի խումբ մարդկանց Թալիշ գյուղում: Շատ զինվորներ եւ կամավորներ այդ օրը զոհվել են տեղում, բայց Արսենը նրանց թվում էր, ում հասցրել էին փրկել: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արսենը պատմել է, որ Թալիշ գյուղի մուտքի մոտ կիսակառույց շինություն կա, որի մոտ այն օրը կանգնած են եղել կամավորները: Արսենը, առաջադրանքի բերումով այնտեղ հայտնվելով, բարեւել եւ ծանոթացել է նրանցից մի քանիսի հետ, ինչից հետո տուն է մտել ջուր խմելու: Այնտեղից լսել է, որ տղաները ինքնաձիգներից օդ են կրակում, դուրս է եկել` նայելու, թե ինչ է կատարվում:  

Հենց այդ պահին անօդաչու սարքը գրոհել է, եւ Արսենը նույնիսկ չի հասցրել կողմնորոշվել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել. Նա սկսել է այրվել:  Փորձելով մարել կրակը, նա գետին է ընկել: Ողջ մնացած տղաները մոտ են վազել նրան եւ մյուսներին, սկսել են նրանց վրայից հանել այրվող հագուստը: Սակայն հեշտ չէր մարել այդ կրակը, Արսենը չգիտե, թե ինչ նյութ էր նման այրում առաջացրել, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում մարել այն. երբ թվում էր, թե կրակը հանգցված է, նորից բռնկվում էր: 

Ի վերջո հաղթահարելով կրակը` Արսենին եւ մի քանի տուժածի սանիտարական մեքենայով տարան Մատաղիս, այնտեղից ռեանիմոբիլով տեղափոխեցին Մարտակերտ, հետո` Ստեփանակերտի հիվանդանոց: Արսենը վատ է հիշում, թե հետո ինչ է եղել. երկար ժամանակ նա անգիտակից էր: Նրա ձեռքերը, դեմքը, գլուխը եւ ոտքերը ծանր այրվածքներ էին ստացել: 

Արսենին եւ վնասվածքներ ստացած այլ տղաների զննելու համար Երեւանից Ստեփանակերտ են ժամանել այրվածքնաբաններ, որոնք տեղում հնարավոր օգնություն են տրամադրել, ինչից հետո նրանց տեղափոխել են Երեւան:  Ճառագայթային բժշկության գիտական կենտրոնի այրվածքային բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ որոշ տեղերում Արսենի այրվածքները շատ լուրջ էին եւ խորը եւ կարող էին վնասել անոթները եւ այլ հյուսվածքներ: Դրանից խուսափելու համար բժիշկները լամպասային կտրվածքներ են արել նրա կոճերին:  

Արդեն Երեւանում Արսենը 12 օր է անցկացրել վերակենդանացման բաժանմունքում, ինչից հետո նրան տեղափոխել են այրվածքային բաժանմունք:  Մասնագետները պլաստիկ վիրահատություն են կատարել եւ ճակատին ու կոճերին մաշկի փոխպատվաստել են ազդրի չվնասված հատվածներից վերցված մաշկը:  

Այժմ բժիշկներն Արսենի վիճակը գնահատում են որպես բավարար: Արսենը կարող է քայլել, կարող է շարժել ձեռքերը եւ ինքնուրույն ուտել: Ճիշտ է, դուրս գրվելուց հետո նա պետք է մեկ տարի մնա բժիշկների հսկողության տակ, ամիսը երկու-երեք անգամ այցելի նրանց, շարունակի ֆիզիոթերապեւտիկ եւ կինեզիթերապեւտիկ պրոցեդուրաները, որպեսզի հասնի լիակատար առողջացման: 

Արսենը հույս ունի հնարավորինս արագ դուրս գրվել եւ վերադառնալ ծառայության: Ռազմական ինստիտուտ ավարտած կապիտանը կյանքը չի պատկերացնում առանց ծառայության եւ այլ ոլորտում իրեն առայժմ չի տեսնում: 

«Ես մինչ օրս ծառայել եմ եւ դեռ երկար ծառայելու եմ», - ասել է Արսենը:

Ստեփանակերտում Արսենին սպասում են կինը եւ երկու դուստրը: Փոքրը վերջերս է երկու ամսական դարձել: Չնայած Ստեփանակերտից Երեւան ուղեւորությունը նման փոքրիկի համար բարդ փորձություն է դարձել, ընտանիքը եկել է նրան այցելության: Այժմ նրանք ամեն օր շփվում են ինտերնետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ