News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հայկական եկեղեցիների թվի հատուկ հաշվառում երբեւէ չի իրականացվել, սակայն հայտնի է, որ մինչեւ 1912 թվականն այնտեղ գործել է շուրջ 2200 հայկական վանք։ Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեղեկություններ տրամադրեց հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ Սամվել Կարապետյանը։

Նրա հաշվարկներով, սակայն, ներկայումս պահպանվել է դրանց հազիվ 1/10-րդ մասը։ «Որոշ հայկական եկեղեցիներից այժմ միայն հետքեր են մնացել։ Կանգունները կարելի է մատների վրա հաշվել։ Բայց ամենացավալին այն է, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների փշրանքներն էլ տարեցտարի պակասում են։ Հայկական մշակութային ժառանգության հետքերը փոշիացնելու արդյունքում 10-15 տարի հետո Արեւմտյան Հայաստանում տեսնելու ոչինչ չենք ունենա։ Այս առումով մենք ամեն օր ուշանում ենք, տանտիրոջ հետքը տանից ջնջվում է»,- ասաց հուշարձանագետը։

Հարցին, թե ի՞նչ կերպ  է պատկերացնում Թուրքիայում հայկական հուշարձանների փրկության հարցը՝ Սամվել Կարապետյանը նկատեց. «Գոնե թղթի վրա, լուսանկարելով եւ չափագրելով այդ փշրանքները»։ Նա նաեւ հայտարարեց, որ հայկական եկեղեցիների պահպանման գործում պետք է մեծ լինի հատկապես պետության դերը, դա պետք է արվի պետական մակարդակով միջազգային ատյաններում Թուրքիայի դեմ դատական գործեր հարուցելով։
«Կիպրոսի հունական իշխանությունները  դեռ 3 տարի առաջ 1600 դատական հայց էին ներկայացրել բռնազավթված Հյուսիսային Կիպրոսում թուրքերի կողմից վնասված պատմական հուշարձանների մասով, այդ թվում, հայցերից մեկը վերաբերում էր  նաեւ հայկական Մակարավանքին։

Հույները թուրքերի դեմ դատ էին հարուցել, եւ գաղտնիք չէ, որ այդ բազմաթիվ հայցերից մեկը բավարարվել էր, իսկ Թուրքիայից էլ 1 մլն եվրո տուգանք էր գանձվել»,- հիշեցրեց Սամվել Կարապետյանը՝ լրիվ հնարավոր համարելով նաեւ նույն  պրակտիկայի կիրառումը Հայաստանի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ