News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Երկրորդ օրն է՝ «Հարավային Կովկասում անվտանգության եւ տեղեկատվական համագորակցության խնդիրները» միջազգային կոնֆերանսի ժամանակ Երեւանում լեզվակռիվ է ընթանում «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Մատվեյ Գանապոլսկու եւ հայ փորձագետների միջեւ, որոնք ռուս լրագրողի ելույթում հակահայկական ելեւէջներ են որսացել: Իր ելույթում Գանապոլսկին, մասնավորապես, դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանում, որն իրեն համարում է Ռուսաստանի բարեկամական երկիր, ռուսերենով ոչ մի ցուցանակ փակցված չէ: «Ի՞նչ ես կարող եմ ասել Հայաստանի վերաբերյալ իմ ելույթում»,-հարց է հղել լրագրողը, ապա սահուն անցում կատարել ղարաբաղյան թեմատիկային եւ հայկական կողմի համար վիրավորական ձեւակերպումներ գործածել՝ «Լեռնային Ղարաբաղի ապուշ իրավիճակ»: 

Այս ձեւակերպումը բուռն հակազդեցություն է առաջացրել քննարկման մասնակիցների շրջանում: Քննարկման մասնակից հայ փորձագետները՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ու Թեւան Պողոսյանը լրագրողին կոռեկտության կոչ են արել, նրան հիշեցնելով, որ նա հայկական հողում է եւ հայերով է շրջապատված: Փորձագետ Թեւան Պողոսյանը ռուս փորձագետին հայտնել է, որ Ղարաբաղը հրետանային գնդակոծման տակ է եղել եւ իր համար վիրավորական է լսել նրա  հայտարարությունները: Սակայն հայ փորձագետների կոռեկտության կոչերը բնավ չեն ազդել ռուս լրագրողի վրա, ով կոչ է արել, որ իրեն չհրամայեն, թե որտեղ ինչ ասի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ