News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հունիսին Բունդեսթագը մտադիր է որոշում անցկացնել, որը դատապարտում է անցյալ դարի  սկզբին հայերի ջարդերը` դրանք բնութագրելով որպես   «ցեղասպանություն»: Դա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կատաղությունն առաջ կբերի: Այդ մասին գրում է  Deutsche Welle-ն:

Պարբերականի կարծիքով,  երկուշաբթի մայիսի  23-ին Էրդողանի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կբախվի նրա կատաղի հակազդեցությանը Օսմանյան կայսրությում էթնիկ հայերի նկատմամբ հանցագործությունները  Բունդեսթագում «ցեղասպանություն» անվանելու կոալիցիայի պլանների պատճառով:  «Առաջին անգամ պահպանողական Քրիստոնյա-Դեմոկրատական Միությունը (ՔԴՄ, CDU) եւ Քրիստոնյա-Սոցիալիստական Միությունը (ХСС, CSU), ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատները եւ «Կանաչները» նպատակաուղղված են որոշումը պաշտոնական դարձնելու», - նշում է հեղինակը:

Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերը եւ Գերմանիայի նախագահ Իոակիմ Հաուկը, նշված է հոդվածում, արդեն օգտագործել են «ցեղասպանություն» եզրույթը, ինչն Անկարայի բողոքն է առաջացրել:   

Բունդեսթագի կայքը հայտնում է, որ հունիսի 2-ին կքննարկվի  «101 տարի առաջ հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշողությունը եւ հիշատակումը» նախագիծը: «ՔԴՄ-ՔՍՄ-ի խորհրդարանական մամուլի քարտուղարը հաստատել է, որ որոշման տեքստը պատրաստ է եւ այն նախապատրաստվել է առնվազն երեք աշխատանքային խմբի կողմից: Այնուամենայնիվ, հունիսի 2-ի հռչակագրի վերաբերյալ անվանական հայտարարություն չի լինի: Դա նշանակում է, որ խորհրդարանի անդամները պարտավոր չեն լինի ներկա լինել Բունդեսթագի նիստին», - ասված է հոդվածում: Բունդեսթագի անդամները քննարկելու են ձեռքը բարձրացնելով:  «Կարող են խնդիրներ առաջանալ Անկարայի հետ: Բայց Բունդեսթագը չպետք է թույլ տա, որ Էրդողանի նման բռնակալը շանտաժի իրեն», - նշել է Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը: 

ՔԴՄ-ՔՍՄ-ի արտաքին քաղաքականության նախագահ Ֆրանց-Յոզեֆ Յունգը եւ ՔՍՄ-ի մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Բերնդ Ֆաբրիտիուսը, հեղինակի խոսքով, ընդգծել են այն, որ Գերմանիան այս հարցով պատմական պարտավորություններ ունի: Այժմ Գերմանիան, ընդգծված է հոդվածում, մտադիր է պաշտոնապես ներողություն խնդրել Օսմանյան կայսրությանը ռազմական աջակցության համար:  «Հաննովերում Գերմանա-հայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտիյանը հույս ունի, որ այդ ներողությունը եզրափակիչ տեքստի մաս կկազմի, որը հավանության կարժանանա հունիսի 2-ին: Առայժմ դա անորոշ է, սակայն Ձախ կուսակցությունը եւ Կանաչները պահանջել են, որպեսզի ոչ միայն օգտագործվի  «ցեղասպանություն» տերմինը, այլեւ Գերմանիան ներողություն խնդրի», - նշված է հոդվածում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ