News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մենք ճշմարտության մարտիկներ ենք Ցեղասպանության ճանաչման հարցում: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Սիմեոնովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Բուլղարիան Հայաստանի կողմից մշտապես ընկալվել է որպես ավանդական եղբայրական երկիր, որի հետ մեր պետությունն ունի սերտ պատմամշակութային կապեր եւ ընդհանրություններ: Նաղդալյանը կարեւորել է բուլղարացի պատգամավորների այցը Հայաստան եւ նշել, որ այդ քայլն ապրիլյան իրադարձություններից հետո հայ ժողովրդի կողքին լինելու եւ նրան աջակցելու լավագույն դրսեւորում է:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի երկու կարեւորագույն` Հայոց ցեղասպանության եւ Արցախի միջազգային ճանաչման հարցերին: Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային ոչնչացումը ճանաչող հայտարարագրի ընդունման եւ ապրիլի 24-ը զոհերի հիշատակման օր սահմանելու համար` այդ գործընթացում բարձր գնահատելով բուլղարացի պատգամավոր Վալերի Սիմեոնովի եւ նրա կուսակիցների գործադրած ջանքերը: Նրա գնահատմամբ` հայտարարագրի ընդունումը լրջագույն քայլ էր` աշխարհին եւս մեկ անգամ ասելու, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Խոսելով Բուլղարիայի հայկական համայնքի խնդիրներից` ԱԺ փոխնախագահը նկատել է, որ հայերն այնտեղ պաշտպանված են, ապրում եւ ստեղծագործում են ինչպես Բուլղարիայի լիիրավ քաղաքացիներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկկողմ կապերի զարգացման հարցում գործուն նշանակություն ունի խորհրդարանական Հայաստան-Բուլղարիա բարեկամական խումբը:

Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Սիմեոնովը նշել է, որ Հայաստանը Բուլղարիայի համար բարեկամ երկիր է, որի հետ կապերի զարգացումը մշտապես կարեւորվում է: Նա նշել է, որ քաջատեղյակ է հայոց պատմությանը եւ հավելել, որ Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ պետք է ճանաչվեն: «Մենք ճշմարտության մարտիկներ ենք Ցեղասպանության ճանաչման հարցում»,- ասել է պարոն Սիմեոնովը: Հյուրն ընդգծել է, որ անկախ թուրքական կողմի սպառնալիքներից, ինքը եւ իր կուսակիցները մշտապես շարունակել են իրենց արդար պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Պատգամավորը տեղեկացրել է, որ ջերմ հարաբերություններ ունի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրության համաձայն՝ հայանպաստ ծավալուն գործունեության եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման բնագավառում ներդրած ավանդի համար Բուլղարիայի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վալերի Սիմեոնովը պարգեւատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով: Պարգեւը հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ