News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոր հիշողությունները կարող են խանգարել հներին եւ նպաստել դրանց մոռացությանը, հատկապես եթե նոր իրադարձությունը շատ նման է նախորդին:

Բժիշկ Ջոշ Կոենը եւ Մայքլ Ռագգը Vital Longevity կենտրոնի հետ համատեղ ներկայացրել են նոր հետազոտություն այն մասին, թե ինչպես են որոշ հիշողություններ պահպանվում այդ պայմաններում:

Հետազոտողները պարզել են, որ նախորդ հիշողության մասին ընդհանուր կոնտեքստային տեղեկության վերաակտիվացումը, այլ ոչ թե առանձին դետալների վրա ֆիքսվելը, որը յուրահատուկ է կոնկրետ իրադարձության համար, կարեւոր նշանակություն ունի նոր գիտելիքների հոսքին խանգարող էֆեկտներին դիմադրելու համար:

Հետազոտության 19 մասնակիցներին ՄՌՏ զննում անցնելու ժամանակ ցույց են տվել բառեր, որոնցից մի քանիսը՝ երկու անգամ եւ ամեն անգամ տարբեր խնդիրների ենթատեքստում, իսկ որոշ բառեր՝ մեկ անգամ:

Հիշողության թեստը մասնակիցների առաջ խնդիր էր դրել հիշել տարբեր խնդիրներ, որոնք կապված են եղել յուրաքանչյուր ցույց տված բառի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե բառը քանի անգամ է ցույց տրվել:

Պարզվել է, որ ավելի հին հիշողությունները, որոնք ավելի ուժեղ են վերաակտիվացել նոր բառերը հիշելու գործընթացի համար, քիչ հավանական է, որ կմոռացվեն: Դա վկայում է այն մասին, որ հին հիշողությունների վերաակտիվացումը նորը  սովորելիս իջեցնում է խոչընդոտների ազդեցությունը եւ հին հիշողություններն անվնաս է թողնում:

Արդյունքները վկայում են, որ երբ հին հիշողության ասպեկտներն ակտիվանում են նոր փորձ ձեռք բերելիս, ապա մեծ է հավանականությունը, որ նոր գիտելիքը դեֆորմացիայի կենթարկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ